Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով, «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ կառավարության 1998 թվականի մարտի 9-ի N 168 որոշման դրույթներով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Վեդի համայնքի ավագանին որոշում է՝ 1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի 2023-2024թթ-ի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի ֆինանսավորման նպատակով դիմել ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմնին՝ ՀՀ դրամի չափով վարկ ստանալու համար:
2. Առաջարկել համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել համապատասխան միջոցներ սույն որոշման 1-ին կետում նշված գործառույթների իրականացման ուղղությամբ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |