Ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի 21-րդ կետով համայնքի ավագանին որոշում է Թույլատրել Վեդի քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող, 03-004-0294 թաղամասային ծածկագիրը կրող գյուղատնտեսական նշանակության հողամասերից առանձնացնել 0.72002 հա մակերեսով հողամաս աճուրդ վաճառքով օտարելու նպատակով: Օտարման գինը սահմանել տվյալ պահին գործող կադաստրային արժեքի 100%-ը:
|