Ղեկավարվելով«Նորմատիվ իրավական ակտերի մասին»օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ մասով , 18-րդ հոդվածի 28-րդ կետով ,36-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով ավագանին որոշում է. Վեդու քաղաքային համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 10 -ի <<Վեդու համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը,հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը>> թիվ 70 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1.1 ՔԿԱԳ տարածքային բաժնի պետի հաստիքը փոխարինել աշխատակազմի գլխավոր մասնագետի հաստիքով՝ դրույքաչափը սահամանելով 125000 ՀՀ դրամ:
1.2 ՔԿԱԳ տարածքային բաժնի առաջին կարգի մասնագետի հաստիքը փոխարինել աշխատակազմի առաջատար մասնագետի հաստիքով՝ դրույքաչափը սահամանելով 115000 ՀՀ դրամ:
2.Վեդի քաղաքային համայնքի ղեկավարին՝ Վեդու համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ կատարելու առաջարկությամբ մեկշաբաթյա ժամկետում սահմանված կարգով դիմել ՀՀ կառավարության լիազորված պետական կառավարման մարմին:
4.Սույն որոշումը ուժի մեջ են մտնում 2021թ նոյեմբերի 17-ից:
|