Այսօր: Շաբաթ, 4 Ապրիլի 2020թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Պետական օժանդակության ծրագրեր
2019,Մայիս 6 - 2020,Մայիս 20


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
02.04.20 ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՁԵԶ

Քառօրյա պատերազմ, լայնամասշտաբ ռազմական գործողություններ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի միջև արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, որը սկսվել է 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը:
Այդ պատերազմին մասնակցում էր նաև Անդրանիկ Զոհրաբյանը ծնված 1996 թվականի մայիսի 1-ին Վեդի քաղաքում՝ Ատոմ և Ալլա Զոհրաբյանների ընտանիքում:
Անդրանիկ Զոհրաբյանը Հայաստանի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է զինվորական բարձրագույն պարգևով՝
«Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով
Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով՝ «Մարտական ծառայության» մեդալով։

Հավերժ փառք քեզ, միշտ կապրես մեր սրտերում:

02.04.20 ԱՌՈՂՋ ԵՂԵՔ

Վեդու քաղաքային կոմունալ ծառայությունը իրականացնում է շարունակական ախտահանման աշխատանքներ, որն իրականացվում է հատուկ քլորի միջոցով:

02.04.20 Պետական օժանդակության 9-րդ ծրագիր
📢❗️ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ📨ԴԻՄՈՒՄԸ ՊԵՏՔ Է ԼՐԱՑՆԵԼ ԱՌՑԱՆՑ՝ ԱՅՑԵԼԵԼՈՎ online.ssa.am։Դիմումի օրինակը հասանելի կլինի ապրիլի 10-ից:#ArmGov ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունԿառավարությունը հաստատեց մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին աջակցելու միջոցառումը:Այն տրամադրվում է միանվագ դրամական վճարի ձևով՝ յուրաքանչյուր երեխայի համար 26․500 դրամ գումարի չափով:Միջոցառման շահառու են հանդիսանում բոլոր այն ընտանիքները, որոնք ունեն մինչև 18 տարեկան երեխա և առկա է հետևյալ հանգամանքներից որևէ մեկը.🔸երեխայի ծնողները չեն ունեցել գրանցված աշխատանք 2020թ. մարտի 12-ի դրությամբ և չեն ընդունվել ժամանակավոր կամ մշտական գրանցված աշխատանքի 2020թ. մարտի 12-ից մինչև 2020թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում,🔸երեխայի ... Մանրամասն
26.03.20 Վեդին և վեդեցին․ Վեդին քաղաքային ոռոգման նոր ցանց ունի

Վերջին տարիներին Վեդի քաղաքում մշտական խնդիր է կանաչապատման-ոռոգման հարցը, որը կապված է համակարգի քայքայված լինելու հետ։

Այդ խնդրին լուծում տալու համար 2019 թվականից Վեդու համայնքապետարանը սկսել է նոր ոռագման ցանցի հիմնման աշխատանքները։

Վեդու համայնքապետարանի ու "PURE Water" և ԳԱՏՕ ծրագրերի համագործակցության և ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորման արդյունքում Վեդիում նոր ոռոգման ցանց է անցկացվել։

https://www.youtube.com/watch?v=TTcFbTNmZkw&feature=youtu.be&fbclid=IwAR0gEfgsCvkrnyrgQiKfMMfaTf76nNI4KLu8oyK3Q_N-DlVu1Y0od_iRjX0

21.03.20 ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐԻՆ

Վեդու համայնքապետարանի աշխատակիցների կողմից կատարվել են այցելություններ բոլոր սննդամթերք և առաջին անհրաժեշտության ապրանքների իրացմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտներ, զգուշացվել նրանց ապրանքների անհարկի թանկացումների դեպքում կիրառվող տույժերի և տուգանքների մասին, ստորագրությամբ նրանց հանձնվել ՀՀՏՄՊՊՀ 17.03.2020թ. թիվ 109_Ա որոշումը, համատեղ սուբյեկտների բոլոր աշխատակիցներին և հանդիպող բնակիչներին բաժանվել են դիմակներ

Առողջություն բոլորին:

21.03.20 ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐԻՆ
Քանի որ տարածված կորոնավիրուսից պաշտպանվելու նկատառումներով երկրում հայտարարվել է արտակարգ իրավիճակ ու փակվել են դպրոցներն ու մանկապարտեզները, Վեդու համայնքապետարանը որոշել է այդ հիմնարկների առկա սնունդը օգտագործել բարեգործական նպատակով:
 
Վեդու թիվ 1 հիմնական դպրոցի և բոլոր մանկապարտեզների առկա սնունդը բաժանվեց թվով 36 միայնակ թոշակառուների:
 
Առողջություն բոլորին:
20.03.20 ՊԱՇՏՊԱՆԻՉ ԴԻՄԱԿՆԵՐ

Վեդու համայնքապետարանի հովանավորությամբ Վեդու գեղարվեսի դպրոցում կարվում են պաշտպանիչ դիմակներ, որոնք բաժանվելու են քաղաքացիներին և պետական հիմնարկների աշխատակիցներին: Նշենք, որ դիմակները նախքան բաժանվելն ախտահանվում են Վեդու բժշկական կենտրոնում:

20.03.20 «Վեդին և վեդեցին»

«Վեդին և վեդեցին» նախագծի շրջանակներում Վեդու համայնքապետ Վարուժան Բարսեղյանը խոսել է Վեդիի ջրամատակարարման և կոյուղաջրերի հեռացման խնդիրների մասին:

https://www.youtube.com/watch?v=LflTBuXQe_k&feature=youtu.be&fbclid=IwAR08Ad62p2pbpCUXT0yBDUDN5sK_V26R0XrvqCVUcIVRckW0ZLYk6poWrBg

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Վեդի համայնքի մասին
ավագանու նիստ 2 2019
Վեդի
Վեդի համայնքի ավագանու նիստ - 22.01.2019
Բաց դաս Վեդու թիվ 1 մանկապարտեզի միջին խմբում
Վեդու թիվ 2 մանկապարտեզ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վեդի, Թումանյան 6

(0234) 2-33-32

vedi.ararat@mta.gov.am, vedimeria@rambler.ru

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner