Վեդու քաղաքային համայնքում գործող մանկապարտեզներում երեխային մանկապարտեզ ընդունելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
1. Ծնողի կամ խնամակալի կողմից դիմում, ուղղված մանկապարտեզի տնօրենին,
2. Երեխայի ծննդյան վկայականը և պատճենը,
3. Տեղեկանք պոլիկլինիկայից` 26 ձև,
4. Ծնողի անձնագիրը և պատճենը
5. Տեղեկանք հաշվառման վերաբերյալ պետական ռեգիստրից,
6. Տեղեկանք համայնքապետարանից
Ընդունելության համար կարելի է դիմել ցանկացած աշխատանքային օր (երկուշաբթիից մինչև ուրբաթ, ժամը 10-00-ից մինչև 16-00-ը), դիմումի պատասխանը կարող եք ստանալ նույն օրը: Ծնողական միջոցների վարձավճարը մեկ ամսվա համար սահմանված է 5000 դրամ: Վճարը հավաքվում է յուրաքանչյուր հաջորդող ամսվա մինչև 5-ը: Գումարը փոխանցվում է համայնքային բյուջե, համայնքապետարանի հաշվի համարին: Վեդու համայնքն այժմ ունի երեք գործող մանկապարտեզներ.
1. Վեդու թիվ 1 մանկապարտեզ ՀՈԱԿ (հասցե` ք. Վեդի, Պուշկինի 1, տնօրեն` Վարդուհի Հարությունյան);
2. Վեդու թիվ 2 մանկապարտեզ ՀՈԱԿ (հասցե` Կասյան 26, տնօրեն` Սվետլանա Մանջոյան);
3. Վեդու թիվ 3 մանկապարտեզ ՀՈԱԿ (հասցե` Արարատյան 81, տնօրեն`Աիդա Բարսեղյան):
Նախադպրոցական կրթության ոլորտը համակարգում է Վեդու համայնքապետարանի ընդհանուր բաժինը