Ս/թ-ի նոյեմբերի 22-ին, համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ տեղի ունեցավ աշխատակազմի գործակարգավարական նիստ, որին մասնակցում էին համայնքի ղեկավարի տեղակալները, աշխատակազմի քարտուղարը, համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի վարչական ղեկավարներ և «Վեդի համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի տնօրենը:
Խոսքով հանդես եկավ համայնքի ղեկավար պարոն Գ.Սարգսյանը, ով անրադարձավ բնակավայրերում հարկային եկամուտների հավաքագրմանը, անրադառնալով նախորդ տաս ամիսների ընթացքում հավաքագրված եկամուտների չափին՝ ըստ բնակավայրերի:
Նշեց, որ անհրաժետ է գործուն միջոցներ ձեռնարկել հավաքագրման ուղղությամբ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ տարեվերջին մնացել է շատ քիչ ժամանակ:
Համայնքի ղեկավարը նշեց, որ անհրաժեշտ է համապատասխան միջոցներ ձեռնարկել սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում նոր կառուցված ճանապարհների, մայթերի վրա թափված շինարարական նյութերի մաքրման, փողոցների բարեկարգման աշխատանքների ուղղությամբ, անհրաժեշտության դեպքում իրականացնելով համապատասխան վարչարարություն:
Պարոն Սարգսյանը անրադարձավ նաև աշխատանքային կարգապահության պահպանմանը, նշելով որ ինքը ևս հետևողական է լինելու աշխատակազմում ներդրված աշխատանքային կարգապահության պահպանմանը, իսկ այն աշխատակիցները, ովքեր կխախտեն գործատուի կողմից սահմանված աշխատանքային կարգապահության կանոնները կենթարկվեն կարգապահական պատասխանատվության:
Խորհրդակցության ավարտին համայնքի ղեկավարի կողմից կատարման համար տրվեցին համապատասխան հանձնարարականներ: |