Այսօր: Հինգշաբթի, 10 Հոկտեմբերի 2024թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 211
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 10
 
Համար 10Ամսաթիվ 05/08/2024 09:30
Վարող ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆՎայրՀամայնքի ղեկավարի աշխատասենյակում
Մասնակիցներ ՌԱՖԱՅԵԼ ՀԱԿՈԲՅԱՆ, ԲԱԳՐԱՏ ՇԱՀԻՆՅԱՆ, ՄԵԽԱԿ ԽՈՍՏԵՂՅԱՆ, ԱՆԴՐԱՆԻԿ ՆԱԶԱՐՅԱՆ, ՀՐԱՉՅԱ ՍՏԵՓԱՆՅԱՆ, ԱՍՅԱ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ, ՄՈՒՇԵՂ ՂԱԶԱՐՅԱՆ, ԱՆԴՐԱՆԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ, ԱՆՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ, ՇԱՄՈ ԲԱՔՈՅԱՆ, ԳՈՀԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ, ՊՈՂՈՍ ՇԱՀԻՆՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Հանձնարարականների ստանձնում և կատարում
Բովանդակություն *

Ս/թ-ի օգոստոսի 5-ին, համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ տեղի ունեցավ աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ գործակարգավարական նիստ, որին մասնակցում էին համայնքի ղեկավարի տեղակալներ, աշխատակազմի քարտուղարը, աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև «Վեդի համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի տնօրենը:

Խոսքով հանդես եկավ համայնքի ղեկավար պարոն Գ.Սարգսյանը, ով նշեց, որ նոր ուսումնական տարվան ընդառաջ անհրաժեշտ է պատշաճ կազմակերպել ՆՈՒՀ-երի կարիքների համար համապատասխան գնման գործընթացները և այդ կապակցությամբ տվեց համապատասխան հանձնարարականներ:

Շարունակելով իր խոսքը, համայնքի ղեկավարն անրադարձավ համայնքի դաշտամիջյան ճանապարհների հարթեցման աշխատանքներին, նշեց, որ անհրաժեշտ է մինչև օգոստոս ամսվա վերջ ավարտին հասցնել նշված աշխատանքները և «Վեդի համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի տնօրենին տվեց համապատասխան հանձնարարական:

Այնուհետև, խոսքով հանդես եկավ աշխատակազմի քարտուղար Հ.Ստեփանյանը, ով նշեց, որ անհրաժեշտ է պահպանել աշխատակազմում սահմանված աշխատանքային ներքին կարգապահական կանոնների պահպանումը և բացառել սահմանված աշխատանքային ժամերի խախտմամբ աշխատանքի հաճախելու դեպքերը և կարևորեց այդ հարցում աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների կողմից բացատրական աշխատանքների իրականացումը:

Անրադառնալով աշխատակազմի քարտուղարի կողմից հնչեցրած հարցին, համայնքի ղեկավարը հայտնեց, որ հետևողական է լինելու աշխատակազմում աշխատանքային ներքին կարգապահական կանոնների պահպանմանը, իսկ այն աշխատակիցները, ովքեր թույլ կտան աշխատանքային կարգապահության խախտում, կենթարկվեն կարգապահական պատասխանատվության:

Համայնքի ղեկավարը նաև հանձնարարեց համապատասխան միջոցներ ձեռնարկել աշխատողների հանդերձանքի հետ կապված՝ ներքին կարգապահական կանոններում համապատասխան լրացում կատարելու ուղղությամբ:

Խորհրդակցության ընթացքում քննարկված հարցերի վերաբերյալ համայնքի ղեկավարի կողմից տրվեցին համապատասխան հանձնարարականներ:


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner