Այսօր: Հինգշաբթի, 20 Մարտի 2025թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 259
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
19.03.25 «Երկրի ժամը»
Այս տարի «Երկրի ժամը» ամբողջ աշխարհում անցկացվելու է մարտի 22-ին` ժամը 20:30-21:30-ին։
Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ 2008 թվականից ի վեր Հայաստանում իրականացվում է աշխարհի ամենամեծ բնապահպանական շարժումը՝ «Երկրի ժամը», որը ոգեշնչում և միավորում է միլիոնավոր մարդկանց՝ Երկիր մոլորակի պահպանության համար լուծումներ գտնելու և միջոցներ ձեռնարկելու շուրջ։
Միջոցառմանը մասնակցում է ավելի քան 190 երկիր և 7000 քաղաք՝ մեկ ժամով անջատելով տվյալ երկրում խորհրդանիշ համարվող շենքերի, շինությունների, ինչպես նաև քաղաքների և բնակավայրերի հիմնական փողոցների լուսավորությունը։
Հորդորում ենք համայնքի բնակիչներին և կազմակերպություններին միանալ շարժմանը։
05.03.25 Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագիր
Հարգելի քաղաքացիներ` «Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի շրջանակում դիմումներն ընդունվում են https://e-social.am/services հարթակում»: Հիշեցնենք, որ ծրագրից կարող են օգտվել Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բանկերում և վարկային կազմակերպություններում վարկային պարտավորություն ունեցող այն անձինք, որոնց ունեցած բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը դիմելու օրվա դրությամբ փոքր է 1 մլն դրամից, և այդ վարկերը դասակարգված են անհուսալի դասով առնվազն 3 տարի: Պարտադիր պայման է ֆորմալ, այսինքն՝ գրանցված զբաղվածություն ունենալը։Աջակցությունը կլինի աշխատավարձից վարկի գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի չափով և կուղղվի շահառուի անհուսալի վարկային պարտավորության ... Մանրամասն
05.03.25 ԵԽ Լանդշաֆտի մրցանակաբաշխություն
Հարգելի՛ քաղաքացիներ,Տեղեկացնում ենք, որ Եվրոպայի խորհուրդը (ԵԽ) 2026թ. նշվող Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայի (Կոնվենցիա) 25-ամյակի շրջանակում հայտարարել է Լանդշաֆտի մրցանակաբաշխություն, որին կարող են մասնակցել Կոնվենցիայի կողմ հանդիսացող երկրները (Հայաստանը կոնցենվիան վավերացրել է 2004թ.):Մրցանակը շնորհվում է լանդշաֆտների պաշտպանության, կառավարման և պլանավորման հարցերում նշանակալի ավանդ ունեցող ՏԻՄ-երին և հասարակական կազմակերպություններին: Մրցանակաբաշխությունը տեղի է ունենալու Իտալիայում 2026թ. հոկտեմբերին:Կոնվենցիայի անդամ յուրաքանչյուր երկիր պետք է ներպետական մրցութային կարգով ընտրի և մինչև ս.թ. դեկտեմբերի 31-ը ԵԽ քարտուղարությանը ներկայացնի վերոնշյալ պայմաններին համապատասխան ՏԻՄ կամ ՀԿ հանդիսացող ... Մանրամասն
05.03.25 «Զայեդի անվան կայուն զարգացման մրցանակ»
Հարգելի՛ քաղաքացիներ,Տեղեկացնում ենք, որ մեկնարկել է ԱՄԷ Մասդար ընկերության «Զայեդի անվան կայուն զարգացման մրցանակ»-ի 2026թ. հայտերի ընդունման գործընթացը: Այն ԱՄԷ-ում առաջատար պարգևատրման միջոցառում է, ունի 5.9 մլն ԱՄՆ դոլարի ֆոնդ և միտված է խրախուսելու առողջապահության, սննդի, էներգիայի, ջրի, կլիմայի (climate action) և ավագ դպրոցների ոլորտներում գլոբալ մարտահրավերները հաղթահարելու նորարարական լուծումները:Մրցանակի արժանանալու հայտեր կարող են ներկայացնել մանր և միջին ձեռնարկությունները, շահույթ չհետապնդող կազմակերպությունները, ինչպես նաև ավագ դպրոցները, որոնք վերոհիշյալ ոլորտներում ունեն կայուն զարգացման նորարարական լուծումներ:Հայտերն ընդունվում են մինչև 2025թ. հունիսի 23-ը արաբերեն, ... Մանրամասն
04.03.25 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 12.03.2025 ԹՎԱԿԱՆԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՄԱՍԻՆ

Հարգելի Վեդի համայնքի բնակիչներ.

Տեղեկացնում ենք, որ 2025 թվականի մարտի 12-ին ժամը 11:00-ին Վեդու համայնքապետարանի նիստերի դահլիճում (Թումանյան 6, 1-ին հարկ) տեղի կունենա Վեդի համայնքի ավագանու հերթական նիստը:

Ավագանու անդամների գրանցումը՝ սկսած ժամը 10:00-ից:

Ավագանու նիստի օրակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ.

20.02.25 ՄԻՋՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՈՒՐԴԻ ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

Council of Europe Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում՛ — Փուլ 2» ծրագրի շրջանակում այսօր եվրոպացի փորձագետները հյուրընկալվել էին Վեդի համայնքում, որտեղ հանդիպեցին ծրագրի շրջանակում միջհամայնքային համագործակցության տեխնիկատնտեսական ուսումնասիրություններ պատրաստած 4 համայնքների ներկայացուցիչների հետ․

Վեդի, Արարատի մարզ

Արտաշատ, Արարատի մարզ

Եղեգնաձոր, Վայոց ձորի մարզ

Արենի, Վայոց ձորի մարզ

Բազմաբովանդակ քննարկման արդյունքում կողմերը հնչեցրին իրենց հուզող հարցերը՝ փորձի փոխանակման և տեղական ինքնակառավարման ոլորտի բարելավման կարևորությունը շեշտելով։

14.02.25 ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2025 թվականի փետրվարի 28-ին՝ ժամը 12։00-ին Արարատի մարզի Վեդու համայնքապետարանի նիստերի դահլիճում (ք.Վեդի, Թումանյան 6) տեղի կունենա «ԱՐՈՍԱ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված ՀՀ Արարատի մարզի Վեդիի ավագ դպրոցի կառուցման աշխատանքների վերաբերյալ 2-րդ հանրային լսումը։Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), Վեդու համայնքապետարանի և նախաձեռնողի պաշտոնական կայքերում։Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի ... Մանրամասն
04.02.25 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 12.02.2025 ԹՎԱԿԱՆԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՄԱՍԻՆ

Հարգելի Վեդի համայնքի բնակիչներ.

Տեղեկացնում ենք, որ 2025 թվականի փետրվարի 12-ին ժամը 11:00-ին Վեդու համայնքապետարանի նիստերի դահլիճում (Թումանյան 6, 1-ին հարկ) տեղի կունենա Վեդի համայնքի ավագանու հերթական նիստը:

Ավագանու անդամների գրանցումը՝ սկսած ժամը 10:00-ից:

Ավագանու նիստի օրակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ.

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
2023 թվականի ավագանու թիվ 8 նիստ
2023 թվականի ավագանու նիստ թիվ 8
Վեդի
Բաց դաս Վեդու թիվ 1 մանկապարտեզի միջին խմբում
Վեդու թիվ 2 մանկապարտեզ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner