Ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 117-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 1328-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով Վեդի համայնքի Փոքր Վեդի բնակավայրի կադաստրային քարտեզի, տեղագրական հանույթի ճշգրտումից և չափագրման որակավորում ունեցող անձի կողմից տրված հողամասի հատակագծի տվյալները, հաշվի առնելով, որ Փոքր Վեդի բնակավայրի՝ 03-096-0012-0006 կադաստրային ծածկագիրը կրող բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.22022 հա, որը փաստացի տիրապետվում է քաղաքացի Վլադիկ Համբարձումի Աբրահամյանի /ծնված՝ 06.06.1960թ./ կողմից, որ Վեդու համայնքապետարանի աշխատակազմի Քաղաքաշինության և հողաշինության բաժնի կողմից տրված եզրակացության համաձայն նշված հողամասում առկա են՝ բնակելի տուն, մառան, անասնաշենք, որոնք կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, սակայն դրանց նկատմամբ չեն պահպանվել սահմանված կարգով տրամադրված քաղաքաշինական գործունեություն իրականացնելու փաստաթղթերը, նշված հողամասը ընդգրկված չէ ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով քաղաքացի Վլադիկ Համբարձումի Աբրահամյանի դիմումը՝ որոշում եմ․
1. Վեդի համայնքի Վեդի Փոքր Վեդի բնակավայրի Վ. Մամիկոնյան փողոց 23 հասցեում գտնվող, 03-096-0012-0006 ծածկագիրը կրող սահմանազատված 0․22022 հա հողամասից 0.02022 հա մակերեսով հողամասը ՀՀ Կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 1328-Ն որոշման համաձայն անհատույց ճանաչել Վլադիկ Համբարձումի Աբրահամյանի սեփականության իրավունքը:
2. 03-096-0012-0006 ծածկագիրը կրող 0․2 հա հողամասից ավել օգտագործվող 0.02022 հա հողամասի նկատմամբ օրենքի ուժով անհատույց ճանաչել քաղաքացի Վլադիկ Համբարձումի Աբրահամյանի սեփականության իրավունքը:
3.Վեդի համայնքի Փոքր Վեդի բնակավայրում գտնվող, 03-096-0012-0006 կադաստրային ծածկագիրը կրող հողամասում առկա՝ մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված՝ բնակելի տան, մառանի և անասնաշենքի նկատմամբ վերականգնել քաղաքացի Վլադիկ Համբարձումի Աբրահամյանի սեփականության իրավունքը:
4. Հողամասի սահմանները որոշվում են չափագրման որակավորում ունեցող անձի կողմից տրված հողամասի հատակագծով:
5․ Սույն որոշումից ծագող իրավունքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման։
6. Սույն որոշուն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։