«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով (21․06․2014թ․ ՀՕ-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19․11․2014թ․ N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2024թ․ հունվարի 12-ին ժամը 15:00-ին Վեդու համայնքապետարանի նիստերի դահլիճում (ք.Վեդի, Թումանյան 6, 1-ին հարկ) տեղի ունեցավ հանրային քննարկում:
Օրակարգում՝ «Ս.Տ ՍԹՈՆ» ՍՊԸ-ի Շաղափի տրավերտինների հանքավայրի շահագործման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (1-ին լսում):
Հանրային քննարկումների վերաբերյալ մանրամասներին կարելի է ծանոթանալ կից փաստաթղթերում: