Այսօր: Ուրբաթ, 11 Հոկտեմբերի 2024թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 218
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 7
 
Համար 7Ամսաթիվ 29/04/2024 10:00
Վարող ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆՎայրՀամայնքի ղեկավարի աշխատասենյակում
Մասնակիցներ ՌԱՖԱՅԵԼ ՀԱԿՈԲՅԱՆ, ԲԱԳՐԱՏ ՇԱՀԻՆՅԱՆ, ՆՇԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ԱՆԴՐԱՆԻԿ ՆԱԶԱՐՅԱՆ, ՀՐԱՉՅԱ ՍՏԵՓԱՆՅԱՆ, ԱՍՅԱ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ, ՄՈՒՇԵՂ ՂԱԶԱՐՅԱՆ, ԱՆԴՐԱՆԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ, ԳԵՎՈՐԳ ՊԵՏԻԿՅԱՆ, ԱՆՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ, ՇԱՄՈ ԲԱՔՈՅԱՆ, ԳՈՀԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Հանձնարարականների ստանձնում և կատարում
Բովանդակություն *

Ս/թ-ի ապրիլի 29-ին համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ տեղի ունեցավ աշխատակազմի գործակարգավարական նիստ, որին մասնակցում էին համայնքի ղեկավարի տեղակալները,աշխատակազմի քարտուղարը, համայնքի ղեկավարի օգնական Ա.Նազարյանը և աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

Օրակարգում՝ Աշխատակազմի ընթացիկ գործունեության վերլուծություն, հանձնարարականների կատարման ընթացք և արդյունքներ, հարկային պարտավորությունների գանձման ընթացք և արդյունքներ:

Աշխատակազմի քարտուղար Հ.Ստեփանյանը ըստ ստորաբաժանումների ներկայացրեց կատարման համար տրված հանձնարարականների ընթացքը, նշեց, որ անահրաժեշտ է ստորաբաժանումների ղեկավարների կողմից սահմանել հստակ ժամկետներ ժամկետանց հանձնարարականների կատարման համար,հակառակ դեպքում կձեռնարկվեն համապատասխան միջոցներ իրենց աշխատանքային պարտականությունները չկատարած աշխատակիցների նկատմամբ կարգապահական պատասխանատվության միջոցներ կիրառելու ուղղությամբ:

Համայնքի ղեկավարը անրադարձավ հարկային պարտավորությունների գանձման ուղղությամբ կատարվող աշխատանքների ընթացքին և տվեց համապատասխան հանձնարարականներ:

Քննարկվեց նաև համայնքում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի կատարման ընթացքը և այդ կապակցությամբ համայնքի ղեկավար պարոն Գ.Սարգսյանը կարևորեց նաև նշված աշխատանքների կատարման որակի նկատմամբ իրականացվող հսկողության անհրաժեշտությունը և տվեց համապատասխան հանձնարարականներ:

Պարոն Ստեփանյանն իր խոսքում նշեց, որ արդեն իսկ իր կողմից աշխատակազմի համապատասխան ստորաբաժանմանը տրվել է համապատասխան հանձնարարական՝ իրենց հարկային պարտավորությունները չկատարած անձանց նկատմամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված համապատասխան միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ:


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner