ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Արարատի մարզի Վեդու համայնքապետարանը 2024թ. hունվարի 23-ին ժամը 14:30-ին հայտարարում է Վեդի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդ վաճառք դասական եղանակով`
Լոտ 1. Վեդի համայնքի Վեդի քաղաքային բնակավայրում գտնվող, 03-004-0026-0031 կադաստրային ծածկագիրը կրող, 0.342 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի և հողամասում առկա շենքեր-շինությունների մեկնարկային գինը՝ 35.500.000 ՀՀ դրամ, հողամասի նախավճարի չափը՝ 17.750.000 ՀՀ դրամ, աճուրդի մասնակցության վճարը՝ 5.000 ՀՀ դրամ: Առկա է ճանապարհներ, խմելու ջրագիծ, կոյուղի, էլեկտրահաղորդման գծեր և գազատար: Հողամասը և հողամասում առկա շենքեր-շինությունները օտարվում են հասարակական գործունեություն ծավալելու նպատակով:
Լոտ 2. Վեդի համայնքի Վեդի քաղաքային բնակավայրի Շառլ Ազնաուրի փողոց 22 հասցեում գտնվող 03-004-0325-0043 կադաստրային ծածկագիրը կրող, 0.0614 հա մակերեսով (Վկայական N 22022016-03-0033) բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի մեկնարկային գինը՝ 1.160.000 ՀՀ դրամ, հողամասի նախավճարի չափը՝ 580.000 ՀՀ դրամ, աճուրդի մասնակցության վճարը՝ 5.000 ՀՀ դրամ: Առկա է ճանապարհներ, խմելու ջրագիծ, էլեկտրահաղորդման գծեր: Հողամասը օտարվում է բնակելի տուն կառուցելու նպատակով:
Լոտ 3. Վեդի համայնքի Վեդի քաղաքային բնակավայրում գտնվող, 03-004-0315-0090 կադաստրային ծածկագիրը կրող, 0.3027 հա մակերեսով (Վկայական N 19062023-03-0056) գյուղատնտեսական նպատակային նշանակության, այլ հողատեսք գործառնական նշանակության հողամասի մեկնարկային գինը՝ 300.000 ՀՀ դրամ, հողամասի նախավճարի չափը՝ 150.000 ՀՀ դրամ, աճուրդի մասնակցության վճարը՝ 5.000 ՀՀ դրամ: Առկա է ճանապարհներ և ոռոգման ցանց: Հողամասը օտարվում է գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվելու նպատակով:
Հողամասերը չեն գտնվում սահմանափակումների տակ: Հողամասի նախավճարը՜ մեկնարկային գնի 50% չափով, յուրաքանչյուր քայլի չափը՜ մեկնարկային գնի 5%-ի չափով:
Սակարկությունը կանցկացվի Վեդու համայնքապետարանի շենքում. Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Վեդու համայնքապետարան՝ ք. Վեդի, Հ. Թումանյան փողոց 6, հեռ. 060-88-11-11 ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ: