ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Արարատի մարզի Վեդու համայնքապետարանը 2024թ. Ապրիլի 8-ին ժամը 14:30-ին հայտարարում է Վեդի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասի աճուրդ վաճառք դասական եղանակով`
Լոտ 1. Վեդի համայնքի Ուրցաձոր բնակավայրում գտնվող, 03-095-0305-0050 կադաստրային ծածկագիրը կրող, 3.3585 հա մակերեսով (Վկայական N 11082020-03-0073) գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության հողամասի մեկնարկային գինը՝ 3.000.000 ՀՀ դրամ, հողամասի նախավճարի չափը՝ 1.500.000 ՀՀ դրամ, աճուրդի մասնակցության վճարը՝ 5.000 ՀՀ դրամ:
Առկա են ճանապարհներ և ոռոգման ցանց:
Հողամասը օտարվում է գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվելու նպատակով:
Հողամասը չի գտնվում սահմանափակումների տակ:
Հողամասի նախավճարը՝ մեկնարկային գնի 50% չափով, յուրաքանչյուր քայլի չափը՝ մեկնարկային գնի 5%-ի չափով:
Սակարկությունը կանցկացվի Վեդու համայնքապետարանի շենքում:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Վեդու համայնքապետարան՝ ք. Վեդի, Հ. Թումանյան փողոց 6, հեռ. 060-88-11-11:
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ