Այսօր: Կիրակի, 4 Մայիսի 2025թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 868
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔԻ ՄԱՍԻՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Վեդու համայնքապետարան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
02/05/2025
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
09/06/2025
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Արարատի մարզի Վեդու համայնքապետարանը 2025թ. հունիսի 13-ին ժամը 14:30-ին հայտարարում է Վեդի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդ վաճառք դասական եղանակով`

Լոտ 1. Վեդի համայնքի Վեդի քաղաքային բնակավայրի Արարատյան փողոց 2/19 հողամաս հասցեում գտնվող, 03-004-0120-0029 կադաստրային ծածկագիրը կրող, 0.02733 հա մակերեսով (Վկայական N 27022025-03-0108) բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի մեկնարկային գինը՝ 600.000 ՀՀ դրամ, հողամասի նախավճարի չափը՝ 300.000 ՀՀ դրամ, աճուրդի մասնակցության վճարը՝ 5.000 ՀՀ դրամ: Առկա են ճանապարհներ, խմելու ջրագիծ, կոյուղի, էլեկտրահաղորդման գծեր, գազատար, ոռոգման համակարգ: Հողամասը օտարվում է բնակելի շինություն կառուցելու նպատակով:

Լոտ 2. Վեդի համայնքի Ուրցաձոր բնակավայրի Ե. Չարենցի փողոց 25/1 հողամաս հասցեում գտնվող, 03-095-0044-0016 կադաստրային ծածկագիրը կրող, 0.08125 հա մակերեսով (Վկայական N 28022025-03-0064) բնակավայրերի նպատակային նշանակության, այլ հողեր գործառնական նշանակության հողամասի մեկնարկային գինը՝ 450.000 ՀՀ դրամ, հողամասի նախավճարի չափը՝ 225.000 ՀՀ դրամ, աճուրդի մասնակցության վճարը՝ 5.000 ՀՀ դրամ: Առկա են ճանապարհներ, խմելու ջրագիծ, էլեկտրահաղորդման գծեր, գազատար, ոռոգման համակարգ: Հողամասը օտարվում է բնակելի շինություն կառուցելու նպատակով:

Լոտ 3. Վեդի համայնքի Ուրցաձոր բնակավայրի Ե. Չարենցի փողոց 27 հողամաս հասցեում գտնվող, 03-095-0044-0015 կադաստրային ծածկագիրը կրող, 0.08794 հա մակերեսով (Վկայական N 28022025-03-0076) բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի մեկնարկային գինը՝ 500.000 ՀՀ դրամ, հողամասի նախավճարի չափը՝ 250.000 ՀՀ դրամ, աճուրդի մասնակցության վճարը՝ 5.000 ՀՀ դրամ: Առկա են ճանապարհներ, խմելու ջրագիծ, էլեկտրահաղորդման գծեր, գազատար, ոռոգման համակարգ: Հողամասը օտարվում է բնակելի շինություն կառուցելու նպատակով:

Լոտ 4. Վեդի համայնքի Նոր Կյանք բնակավայրի Ղ. Աղայան փողոց 2 հասցեում գտնվող, 03-071-0004-0001 կադաստրային ծածկագիրը կրող, 0.1496 հա մակերեսով (Վկայական N 21022025-03-0033) բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի մեկնարկային գինը՝ 1.200.000 ՀՀ դրամ, հողամասի նախավճարի չափը՝ 600.000 ՀՀ դրամ, աճուրդի մասնակցության վճարը՝ 5.000 ՀՀ դրամ: Առկա են ճանապարհներ և ոռոգման համակարգ: Հողամասը օտարվում է բնակելի շինություն կառուցելու նպատակով:

Լոտ 5. Վեդի համայնքի Նոր Կյանք բնակավայրի Մաշտոցի փողոց 1 հողամաս հասցեում գտնվող, 03-071-0004-0069 կադաստրային ծածկագիրը կրող, 0.11 հա մակերեսով (Վկայական N 03032025-03-0037) բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի մեկնարկային գինը՝ 1.000.000 ՀՀ դրամ, հողամասի նախավճարի չափը՝ 500.000 ՀՀ դրամ, աճուրդի մասնակցության վճարը՝ 5.000 ՀՀ դրամ: Առկա են ճանապարհներ, խմելու ջրագիծ, էլեկտրահաղորդման գծեր, գազատար, ոռոգման համակարգ: Հողամասը օտարվում է բնակելի շինություն կառուցելու նպատակով:

Լոտ 6. Վեդի համայնքի Տափերական բնակավայրի Կամոյի փողոց 21 հողամաս հասցեում գտնվող, 03-093-0079-0003 կադաստրային ծածկագիրը կրող, 0.01663 հա մակերեսով (Վկայական N 19022025-03-0030) բնակավայրերի նպատակային նշանակության, այլ հողեր գործառնական նշանակության հողամասի մեկնարկային գինը՝ 300.000 ՀՀ դրամ, հողամասի նախավճարի չափը՝ 150.000 ՀՀ դրամ, աճուրդի մասնակցության վճարը՝ 5.000 ՀՀ դրամ: Առկա են ճանապարհներ, խմելու ջրագիծ, կոյուղի, էլեկտրահաղորդման գծեր, գազատար, ոռոգման համակարգ: Հողամասը օտարվում է բնակելի շինություն կառուցելու նպատակով:

Լոտ 7. Վեդի համայնքի Գինեվետ բնակավայրի Մ. Մաշտոցի փողոց 4-րդ փակուղի 15/1 հողամաս հասցեում գտնվող, 03-090-0024-0036 կադաստրային ծածկագիրը կրող, 0.0294 հա մակերեսով (Վկայական N 17022025-03-0082) բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի մեկնարկային գինը՝ 300.000 ՀՀ դրամ, հողամասի նախավճարի չափը՝ 150.000 ՀՀ դրամ, աճուրդի մասնակցության վճարը՝ 5.000 ՀՀ դրամ: Առկա են ճանապարհներ և ոռոգման համակարգ: Հողամասը օտարվում է բնակելի շինություն կառուցելու նպատակով: Հողամասերը չեն գտնվում սահմանափակումների տակ:

Աճուրդին մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

ա) հայտ` նշելով հողամասի ձեռքբերման նպատակը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարություն 12 ապրիլի 2001 թվականի N 286 որոշմամբ հաստատված N 4 ձևի.

բ) աճուրդին մասնակցության համար սահմանված վճարի անդորրագիր՝ վճարված 900 425 102 101 հաշվեհամարին.

գ) անձնագիր, իրավաբանական անձանց համար` հիմնադիր փաստաթղթերը:

Հողամասի նախավճարը՝ մեկնարկային գնի 50%-ի չափով, որը վճարվում է աճուրդի անցկացման օրը՝ նախքան աճուրդի սկսելը:

Յուրաքանչյուր քայլի չափը մեկնարկային գնի 5%-ի չափով:

Աճուրդում հաղթողին որոշելու կարգը՝ աճուրդում հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը, բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

Լոտն ուսումնասիրելու ամսաթիվը, ժամանակը՝ հրապարակային ծանուցման պահից մինչև 2025թ. հունիսի 9-ը ներառյալ՝ յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ ժամը 9:00-17:00 ընկած ժամանակահատվածում (բացառությամբ 13:00-14:00 ընկած ժամանակահատվածի):

Աճուրդին մասնակցելու համար հայտերը ընդունվում են մինչև 2025թ. հունիսի 9-ը ներառյալ՝ ժամը 9:00-17:00 ընկած ժամանակահատվածում (բացառությամբ 13:00-14:00 ընկած ժամանակահատվածի):

Աճուրդի կանոնակարգին ծանոթանալու վայրը՝ Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի կանոնակարգին կարողեն ծանոթանալ Վեդու համայնքապետարանում՝ աճուրդի մասին ծանուցումը հրապարակելու պահից մինչև աճուրդը սկսվելու պահից առնվազն 30 րոպե առաջ:

Սակարկությունը կանցկացվի Վեդու համայնքապետարանի վարչական շենքում /ք. Վեդի, Հ. Թումանյան փողոց 6, հեռ. 060-88-11-11/ Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Վեդու համայնքապետարան:

ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
file (1.4ՄԲ)
Բոլորը
2023 թվականի ավագանու թիվ 8 նիստ
2023 թվականի ավագանու նիստ թիվ 8
Վեդի
Բաց դաս Վեդու թիվ 1 մանկապարտեզի միջին խմբում
Վեդու թիվ 2 մանկապարտեզ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner